
Սոված Արթուր Հովհաննիսյանը՝ բանակում
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհանիսյանի՝ բանակում սոված մնալու հայտարարությունից հետո Ֆեյսբուքյան օգտատեր Հրանտ Ավետիսյանը, որը ենթադրաբար պատգամավորի ծառայակիցն է, մի լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է Արթուր Հովհաննիսյանը ճաշով լի ափսեն դիմացը։
Ի դեպ հրապարակված լուսանկարից երևում է, թե պատգամավոր դարձած Հովհաննիսյանի օրոք ինչ սնունդ էին տալիս զինվորին։
«Ինձանից ձախ նստած պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ա` ով այսօր հայտարարեց, որ ինքը սոված զինվորներից մեկն ա էղել։
Նկարը 2009 թվականի է, սեղանն էլ հաստատ սոված մնալու չէր, Արցախն էլ թշնամունը չէր»,-գրել է Հրանտ Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթներ կիրականացվի
- Այդ սոված զինվորներից մեկը, կամ այն մարդը, որը տեսել է սոված զինվորներին՝ ես եմ. ՔՊ–ական