Ավստրալիայում 6 մարդ «Pfizer» պատվաստանյութի սխալ չափաբաժին է ստացել
Ավստրալիայում 6 մարդ սխալմամբ COVID-19-ի դեմ պատվաստանյութի չափազանց ցածր չափաբաժին է ստացել ՝ «Pfizer» ընկերության դեղամիջոցի կիրառման սխալ պատրաստման պատճառով։
Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն,վկայակոչելով «ABC» հեռուստաալիքին:
Բժիշկները վստահեցնում են, որ պատվաստվածներին սպառնալիք չկա, նրանց լրացուցիչ պատվաստումներ կտրվեն:
Այնուամենայնիվ, Քուինսլենդի նահանգի առողջապահական մարմինները ստիպված են կապվել 66 պատվաստվածների հետ, քանի որ նրանք հստակ չգիտեն, թե նրանցից ովքեր են վեց անձը, ովքեր են ստացել պատվաստանյութի ցածր դոզան:
Ասվում է, որ ժիշկների սխալ գործողությունների պատճառը վարչական սխալն է։
Կատարվում է հետաքննություն, որպեսզի ապագայում խուսափեն նման միջադեպերից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին