Մի պաշտոնի համար քավորին դավաճանողին համարենք կապիտուլյա՞նտ, թե՞ դավաճան. Գեղամ Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Պարոն Սիմոնյան, կուզեի մի բան ճշտել, որ հետո անհարկի միջամտություն չլինի, օրինակ՝ մի պաշտոնի համար քավորին դավաճանողին համարենք կապիտուլյա՞նտ, թե՞ դավաճան, հոմանիշը ո՞րն է»,-ԱԺ նախագահին իր ելույթի սկզբում հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ելույթից պարզվեց, որ Գեղամ Մանուկյանը ակնարկում էր Հայկ Կոնջոյանին, որն իր ելույթում խոսել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ շեֆ ունենալու մասին:
«Պարոն Կոնջորյան, շեֆ ասելով դուք ի՞նչ նկատի ունեք՝ ժամանակին ՀԺԱՄ կուսակցության ղեկավարի՞ն, թե սրբություն համարվող, ձեր կնքահայր «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին: Գիտե՞ք, շեֆը մի անգամ է լինում»,-հայտնեց ընդդիմադիր պատգամավորը:
Անդրադառնալով Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությանը՝ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ այլ իրավիճակում հարցի վերաբերյալ այլ քննարկում կծավալվեր, իսկ հիմա ցանկանում է ասել, որ պետական բյուջեն դարձել է ոչ թե տան փող, այլ գրպանի փող:
Նրա խոսքով՝ իշխանությունները ինչպես ուզում են, այնպես էլ բյուջեի հոդվածները փոխում են և մարդիկ ուշադրություն չեն դարձնում դրանց, բայց պնդեց, որ չկա կառավարության որևէ նիստ, որի ժամանակ բյուջեի այս կամ այն տողով հոդված չփոփոխվի:
Գեղամ Մանուկյանը նկատեց, որ պետական բյուջեն դառնում է պարգևավճար, բայց այսուհետ խորհրդարանական ընդդիմությունը նախատեսում է վերահսկել բյուջեի միջոցները:
«Երևանի քաղմասերը կարող եմ ցուցակագրել՝ երևի քաղմաս չկա, որ Իշխան Սաղաթելյանը մի քանի ժամով եղած չլինի»,-անդրադառնալով Սաղաթելյանին ակցիայից արագ հեռացնելու դեպքի մասին ՔՊ-ական պատգամավորների ելույթներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց. «Երբ որ կուսակցական ընկերները որոշում են, որ իրենց կուսակցական ղեկավարն այդ պահին չպետք է բերման ենթարկվի, իսկ Դաշնակցության համար այն որոշում է եղել, դաշնակցական տղերքը որոշում են ու անում են, այդ թվում նաև իմ որդին է արել»:
Մանուկյանը նկատեց, որ այդ միջադեպի ժամանակ կառավարության երկու շենքերի միջև ընկած 50 մետրը Փաշինյանի անցնելու համար 4000 ոստիկան էին հանել փողոց և ՀՅԴ շատ տղաներ բերման են ենթարկվել, բայց կոնկրետ այդ օրը սկզբունքայնորեն որոշել էին որ, Իշխան Սաղաթելյանը չպետք է բռնվի, ոչ թե վախենում էին բռնվելուց, այլ որոշել էին և պետք է անեին:
Մանուկյանը հայտարարեց, որ փախնելու մասին ՔՊ-ական պատգամավորները կարող են հարցնեն իրենց շեֆին, թե «մարտի 1»-ին տանիքներով ինչպես էր փախնում:
«Փախնելուց խոսելուց հիշեք, որ նոյեմբերի 9-ի կապիտուլացիայի հայտարարությունից հետո բունկեր էիք ման գալիս, որ փախնեիք. Դրանից հետո լրագրողները 2 ամիս մոմի լույսով իշխանական պատգամավոր չէին կարողանում գտնել»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց, որ պաշտոնի համար քաղաքական մի ճամբարից մյուսը փախնելն շատ ավելի վատ է, քան ոստիկաններից փախնելը:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը ըմբոշխնում է իրեն հասած իշխանությունը
- «Կապիտուլյանտ Նիկոլ» ասելու համար Աննա Մկրտչյանին Ալեն Սիմոնյանը դուրս հրավիրեց դահլիճից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին