«Ժողովուրդ». Ինչու է Բաբկեն Թունյանը մնացել լուսանցքում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներսում այս օրերին քննարկվում է այն հարցը, որ իշխանական խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնվել է լուսանցքում: Բանն այն է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է ղեկավարեր Թունյանը, բայց ընդդիմությունն այն վերցրել է իր ձեռքը:
Մեր աղբյուրները նշում են, որ ներքին պայմանավորվածություն է եղել, որ եթե Թունյանի հանձնաժողովը «վերցնեն», ապա վերջինս կղեկավարի ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, սակայն օգոստոսի 6-ին ԱԺ ՔՊ խմբակցությունը անակնկալ նիստ է արել ու կրկին որոշել են հանձնաժողովի նախագահ ընտրել, որտեղ առաջադրվել է նաև Բաբկեն Թունյանը, բայց ընտրել են Սիսակ Գաբրիելյանին:
Խմբակցության մեր աղբյուրները նշում են, որ այդ ամենի ստվերային կազմակերպիչը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է եղել, որը իր ՀԿ սեկտորի նախկին ներկայացուցիչներին հորդորում է ընտրել Սիսակ Գաբրիելյանին, ինչի հետևանքով Թունյանը հայտնվել է լուսանցքում:
Ու հիմա խմբակցության ներսում քննարկում են, որ Թունյանն արժանի չէ, որ շարքային պատգամավորի կարգավիճակում մնա, ու ելքեր են փնտրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցը հասցնելու ու լուծում տալու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան