Լեհաստանը կամրապնդի Բելառուսի հետ սահմանի պաշտպանությունը
Լեհաստանը ուժեղացնում է Բելառուսի հետ սահմանի պաշտպանությունը՝ անօրինական միգրանտների թվի ավելացման պատճառով, չորեքշաբթի լրագրողներին ասել է երկրի կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլերը: Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
Վերջերս լեհ սահմանապահները նշել են, որ Բելառուսից անօրինական միգրանտների հոսքը մի քանի անգամ ավելացել է:
Նրանց խոսքով՝ այս տարի արդեն սահմանի բելառուսական հատվածում ձերբակալվել է 871 անօրինական միգրանտ, անցյալ տարվա ընթացքում դրանք 122 -ն էին:
«Եթե մենք խոսում ենք Բելառուսի հետ սահմանի մասին, ապա գործողություններ են ձեռնարկվում այս սահմանն ավելի ապահովելու համար, քան նախկինում, քանի որ կան միտումներ, խոսքը վերաբերում է սահմանների անցումներին, որոնք նախկինում չեն դիտարկվել»,- ասել է Մյուլլերը:
Այս առումով, ըստ էության, որոշում է կայացվել ամրապնդել Բելառուսի հետ սահմանը, ավելացրել է նա:
Միաժամանակ Մյուլլերը հայտարարել է, որ տեղյակ չէ՝ Լեհաստանը Բելառուսի հետ սահմանի երկայնքով ցանկապատ կկառուցի Լիտվայի օրինակով, թե՝ ոչ։
«Ինձ հայտնի չէ, որ նման որոշում կայացվի», - ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան