Արմեն Գևորգյանը մշտապես պահպանել է հարգանքը դատարանի նկատմամբ․ «Հայաստան»-ի և «Պատիվ ունեմ»-ի հայտարարությունը
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է․
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում է կայացրել բերման ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գևորգյանին:
Նորություն չէ, որ վերջին երեք տարիների ընթացքում իրավական ամենաթողության նոր բարձունքներ գրավելը բնորոշ է այս իշխանություններին: Դրանց թվին է դասվում նաև Ազգային ժողովի մեր երկու գործընկեր պատգամավորների` մինչ օրս կալանավորված մնալը: Սահմանադրության 94-րդ հոդվածը երաշխավորում է պատգամավորի ներկայացուցչական մանդատը: Նշվածն ուղղակի պարտականություն է նախատեսում Ազգային ժողովի պատգամավորների համար` իրենց կարգավիճակից բխող:
Նույն դատավորը օգոստոսի 3-ին հարգելի էր համարել Ազգային ժողովի նիստերին մասնակցելու պայմաններում պատգամավորի բացակայությունը, բայց նույն իրավական պայմաններում` Ազգային ժողովի ձևավորման` Սահմանադրության ուժով գումարվող և դեռ շարունակվող նիստերի պայմաններում, դատավորն ամբողջովին հակառակ մոտեցում է որդեգրում:
Նման վարքագծով, փաստացի, դատավորը որոշել է միջամտել Ազգային ժողովի բնականոն գործունեությանը և հենց պատգամավորի ներկայացուցչական մանդատին, ինչն իրավական որևէ գործընթացի հետ աղերս չի կարող ունենալ:
Հրավիրում ենք Բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի վարքագծին:
Հարկ ենք համարում ընդգծել, որ Արմեն Գևորգյանը մշտապես պահպանել է հարգանքը դատարանի նկատմամբ, և ցանկացած հանգամանք նախապես պատշաճ կերպով տեղեկացվել է դատարանին»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Սյունիքում այս ծրագրերի մեկնարկը ուժեղ ուղերձ կլինի՝ Հայաստանն իր տարածքների տերն է
- Այդ փողերը մնացել են Հայաստանում և նպաստել տնտեսության զարգացմանը. Արմեն Գևորգյան
- Արմեն Գևորգյան. Եթե առկա միտումները շարունակվեն, ապա Հայաստանում բախվելու են արտաքին խաղացողների շահեր
- Արմեն Գևորգյանի բացակայությունը գնահատվեց ոչ հարգելի
- Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատախազին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան