Հայաստանի յոթ շախմատիստուհիներ մասնակցում են Եվրոպայի անհատական առաջնությանը
Հայաստանի յոթ շախմատիստուհիներ մասնակցում են Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվող Եվրոպայի անհատական առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Նրանք աշխարհամասի 29 երկրների 117 մրցակցուհիների հետ պայքարում են խաղարկվող մեդալների համար:Խաղատախտակների շուրջ են նստում բազմաթիվ հեղինակություններ՝ 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։
Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը,Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը:
Առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:
Մրցաշարը կավարտվի օգոստոսի 21-ին: