Ջրի պակասի պատճառով Ստեփանակերտում փակվել են բոլոր ավտոլվացման կետերը
«Երաշտի պատճառով» մայրաքաղաքում առաջացած ջրամատակարարման խնդիրների վերացման նպատակով՝ օգոստոսի 10-ին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշում կայացրեց դադարեցնել Ստեփանակերտում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը՝ մինչև քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը:
Ստեփանակերտի քաղաքապետարանը, տարածած հաղորդագրության համաձայն, վերոնշյալ օբյեկտների սեփականատերերին և ջրօգտագործողներին հորդորում է ենթարկվել որոշման պահանջին, որի կատարման պատասխանատուն «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունն է, իսկ վերահսկողությանը՝ քաղաքապետարանի աշխատակազմի Արտադրական ենթակառուցվածքների բաժինը:
Հարակից հրապարակումներ`
- Բալասանյանը խորհրդակցություն է հրավիրել Արցախում խմելու ջրի հիմնախնդրի վերաբերյալ
- Սակավաջուր դարձած գետերի պատճառով Արցախում ջրամատակարարման խափանումներ են սպասվում
- Արմեն Գևորգյան. Ջրային ռեսուրսների կառավարման գործընթացը պահանջում է գիտելիք և փորձ, որոնք շատ ղեկավարներ այսօր չունեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին