Տիգրան Աբրահամյան. Եթե այս միջադեպերը չկանխվեն, ապա դրանց վտանգավորության աստիճանը կաճի
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ՊԲ փոխանցմամբ, օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ:
Եթե նկատի ունենանք, որ 2 օր առաջ էլ նռնականետ էր կիրառվել հայկական դիրքերից մեկի ուղղությամբ, ապա ակնհայտ է, որ խախտումների բնույթը փոփոխության է ենթարկվել՝ առավել վտանգավոր բնույթ ստացել։
Եթե այս միջադեպերը ժամանակին չկանխվի, ապա դրանք ոչ միայն պարբերական բնույթ կստանան, այլ դրանց վտանգավորության աստիճանը կաճի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին