Տոնոյան. Բանակի ալան-թալանի ու սովի թեման սրանց խելքի բանը չէ
Իրանագետ, ԵՊՀ դասախոս Արտյոմ Տոնոյանը, անդրադառնալով ԱԺ-ում քննարկումների բովանդակությանը, գրում է.
«Բանակի ալան-թալանի ու սովի թեման ոչ սրանց խելքի բանն է, ոչ առավել ևս իրենց սեփական օրակարգը։
Դա դրսից արհեստական ներմուծվող թեմա է, որը ոչ էսօր է սկսվել, ոչ էլ երեկ։ Պարզապես 2018թ.-ից ավելի պարարտ հող կա՝ էս մի փուչիկը փչելու համար։ Ոչ էլ մենք ենք առաջինը, որ բախվում ենք էս խնդրի հետ։
Կարծեմ գերմանացիներն էլ էին բավական հաջող կիրառում քարոզչական նման թեզեր՝ կապված սննդի հետ, ու փորձում համոզել սովետական զինվորին, որ իր կերած սև հացը կարող է դառնալ «սպիտակ հաց ու երշիկ», եթե գերի հանձնվի»։
Հարակից հրապարակումներ`
- Մամիջանյան. Կոկոշներն ավելի մեծ օգուտ են տվել, քան ձեր առած ՍՈւ-երը
- Սոված Արթուր Հովհաննիսյանը՝ բանակում
- Այդ սոված զինվորներից մեկը, կամ այն մարդը, որը տեսել է սոված զինվորներին՝ ես եմ. ՔՊ–ական
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան