11.08.2021. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ երեկ կատարված 6425 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 391 նոր դեպք: Կա 139 առողջացած, 6 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1129 է:
Հայաստանում օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 391 նոր դեպք է հայտնաբերվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 233 001-ի:
233 001 կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր դեպքերից 221 729-ը առողջացած է, 4664-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5479 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 409 091 թեստավորում: