Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.2%
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հուլիսը 2020թ. հուլիսի նկատմամբ) կազմել է 8.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.5% գնանկում:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2021թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.5% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.15% նվազում):
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողական գները նվազել են 0.9-0.2%-ով, այդ թվում, գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.6%-ով: