Տիգրան Աբրահամյան. Ինչ ձևով է խորացվելու Արցախի հետ գործակցությունը
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ, մի քանի տարի Արցախում որպես նախկին նախագահ՝ Բակո Սահակյանի խորհրդական աշխատած Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված իշխանության ներկայացուցիչը պետք է ոչ միայն տիրապետի խորհրդարանական դիվանագիտության զինանոցի ողջ առանձնահատկություններին, այլ առաջին հերթին մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններին։
Ի դեպ, իշխող ուժի նախընտրական ծրագրի Արցախի հիմնախնդրին վերաբերվող հատվածում այսպիսի կետ կա՝ «Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Այս նպատակներին հասնելու ենք Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ փոխգործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով»։
Փաստորեն «նոր ձևաչափի» անհրաժեշտության կարիք տեսնում էին, բայց մեր նախաձեռնած՝ Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու գաղափարին դեմ քվեարկեցին՝ հիմնավորելով, որ դրա համար կա, օրինակ՝ միջխորհրդարանական ձևաչափ։
Թե ինչ ձևով է խորացվելու Արցախի հետ գործակցությունը, ինչ ֆորմատով, իմանալ չստացվեց։
Ինչևէ, հարցադրումներիս պատասխաններն այս անգամ ևս չստացա»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Արցախի ԱԺ նախագահից ակնկալում եմ հրապարակային դիրքորոշում
- Այս իշխանությունը ինչ-որ բան թաքցնում է. Տիգրան Աբրահամյան
- Մենք պետք է զբաղվեինք անվտանգության կոմպոնենտի ուժեղացմամբ, բայց չգիտեմ ԱԺ-ում ինչով ենք զբաղված. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. ԱԹՍ-ների թռիչքներին զուգահեռ ինչ գործողություններ են տեղի ունենում սահմանագծի ադրբեջանական հատվածում
- Տիգրան Աբրահամյան. Ինչո՞ւ է թույլ տրվել, որ Ադրբեջանը տարբեր հատվածներում ներխուժում ապահովի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին