Արմեն Գևորգյան. Եթե առկա միտումները շարունակվեն, ապա Հայաստանում բախվելու են արտաքին խաղացողների շահեր
«Մեր տարածաշրջանում խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ ու երկարաժամկետ։ Տարածաշրջանում զարգացման հնարավորությունները բոլորի համար պետք է լինեն շահավետ»,-ԱԺ-ում իր ելույթն այսպես սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, ում թեկնածությունն առաջադրվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար։
Նախկին փոխվարչապետ Գևորգյանը նշեց՝ մենք ինքներս պետք է պատասխանենք երեք հարցի.
1. Կարո՞ղ է Հարավային Կովկասը դառնալ խաղաղության ու համագարծկացության գոտի։
2. Հնարավո՞ր է արդյոք այս տարածաշրջանը դարձնել ընդհանուր տնտեսական շուկա։
3. Կարո՞ղ է Հայաստանը հանդես գալ համագործակցության նոր նախագծերի նախաձեռնությամբ։
4. Ունի՞ Հայաստանը բավարար հնարավորություններ տարածաշրջանի համագործակցությունը խթանելու համար։
«Այս հարցերի պատասխանները պետք է պարունակեն երեք կոմպոնենտ՝ պրագմատիզմ, հայրենիքի զգացողություն և պատասխանատվություն»,-ասաց նա։
Գևորգյանը հիշեցրեց, սա Կովկասն է, և այստեղ կարելի է փիլիսոփայել ազատականության, կյանքի բաց լինելու, նաև տիեզերքի մասին, սակայն պետությունների միջև հարաբերությունները կառուցվում են ուժի, ազգային տնտեսության, արտադրողի պաշտպանության խիստ կանոնների վրա։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանն այսօր գտնվում է ուժեղ ճնշման ներքո՝ բացելու հաղորդակցության ուղիները։ Եթե ներկայումս առկա միտումները շարունակվեն, ապա Հայաստանի տարածքում բախվելու են բազմաթիվ արտաքին խաղացողների շահեր։ Այսպիսին է իրականությունը, որը մեզ համար ձևավորում է նոր երկրաժամկետ ռիսկեր։ Այս իրականությունն էլ ավելի չբարդացնելու համար մենք պետք է գործենք բաց ու թափանցիկ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նկատեց, որ պետք է պարզ դառնա, արդյոք ռեգիոնալ ճանապարհների ապաշրջափակման հետ կապված արտաքին ուժերի հետ կա՞ն չհրապարակված պարտավորություններ կամ խոստումներ։
Հարակից հրապարակումներ`
- «Զրոյացնելով» այսօր տեղի ունեցած միջադեպը՝ ԱԺ-ն անցավ Արմեն Գևորգյանի թեկնածության քննարկմանը
- Արմեն Գևորգյան. Փաստաթղթի հեղինակները կամ մինչև վերջ չեն ըմբռնել հանրային ծառայությունը, կամ որոշել են այն ասոցացնել գործադիր իշխանության հետ
- Արմեն Գևորգյան. Հայաստանը՝ էլեկտորալ ծուղակում
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան