Արցախի ԱԳՆ. Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել թշնամու սադրանքներին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարություն է տարածել, իբր թե վերջին օրերին Հայաստանը խախտել է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնությունը և ռազմական նոր ուժեր է կենտրոնացրել Արցախում՝ հավելելով, ադրբեջանական բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները։
Մեկնաբանելով ադրբեջանական կողմի այս սադրիչ հայտարարությունը՝ «Արցախպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան սադրիչ և ահաբեկչական քայլ:
«Վախեցնելով արցախցիներին և սպանելով Արցախի ապագայի նկատմամբ նրանց հավատը՝ թշնամին նպատակ ունի հայաթափել Արցախը: Ադրբեջանը փորձում է քողարկել տարբեր ուղղություններով իր ագրեսիվ քայլերը՝ նմանատիպ կեղծ հայտարարություն տարածելով: Չի բացառվում, որ թշնամին Թուրքիայի խորհրդով փորձում է նաև հարված հասցնել հայ-ռուսական եղբայրությանը՝ ստվերելով տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել թշնամու սադրանքներին և պահպանել սառնասրտություն», - նշել է ԱԳ նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան