Ժիրինովսկին պահանջում է քր. գործ հարուցել Ադրբեջանի նախկին դեսպանի նկատմամբ
ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Սոլովյով Live» յութուբյան ծրագրի եթերում մեկնաբանել է Բելառուսում, Մոլդովայում եւ Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիար Վագաբզադեի սկանդալային հայտարարությունը, ով Ժիրինովսկուն և ռուս ժողովրդին խոզեր էր անվանել:
Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը դա անպատիժ չի թողնի։ Ժիրինովսկու խոսքը փոխանցում է «Գազետա»-ն:
«Մենք կոշտ նամակ կուղղենք Ադրբեջանի Հանրապետության ղեկավարին՝ քրեական գործ հարուցելու պահանջով: Այդ վիրավորանքը հրեշավոր է:Սա միջնադար է»,- ասել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը:
Հաղորդման հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն իր հերթին նշել է, որ ադրբեջանցի դիվանագետը «խոսել է հոդվածի մասին»՝ հավելելով, որ մեկնաբանություններ է ակնկալում Ադրբեջանի պաշտոնյաներից:
Ավելի վաղ Ադրբեջանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր Իսֆանդիար Վագաբզադեն դիմել էր Ռուսաստանի Լիբերալ -դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկուն, ով ասել էր, որ հանրապետությունում տիրում բռնապետություն է տիրում, իսկ դրա տարածքը ժամանակին ռուսական կայսրությունը նվիրել է իրանցի շահը: Իր ուղերձում դիվանագետն իրեն կոշտ արտահայտություն էր թույլ տվել՝ Ժիրինովսկուն և ռուս ժողովրդին «խոզեր» անվանելով:
Հարակից հրապարակումներ`
- Ժիրինովսկին հորդորել է ավելի շատ կանանց ներգրավվել ռուսական բանակում
- Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ոչնչացնել Ուկրաինան
- Սոբչակը եթերում ջուր է լցրել Ժիրինովսկու վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին