Կոնվերս բանկ՝ ֆինանսավորում և հավելյալ ծառայություններ կանանց
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում գործարկել է ակցիա: Դրանով սկսնակ և գործող բիզնեսին առաջարկվում է ֆինանսավորում շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման և կրեդիտորական պարտքի մարման նպատակով:
Կոնվերս Բանկից հայտնում են, որ սկսնակ բիզնեսի համար նախատեսված է մարման արտոնյալ ժամանակահատված:
Շահառու կարող են դառնալ կին անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, ում առնվազն 50% բաժնետերերը կամ ուղղակի վերջնական շահառուները կանայք են:
Ակցիայի շահառուները բանկային որոշ պրոդուկտներից կօգտվեն արտոնյալ պայմաններով: Մասնավորապես՝ Իրավաբանական անձ և Անհատ ձեռնարկատեր վարկառուների համար անվճար կլինեն ընթացիկ հաշիվների բացումը և վարումը, Ինտերնետ-Բանկ ծառայության տրամադրումը, առաջին տարվա համար՝ POS տերմինալներով վճարային քարտերի սպասարկումը և այլն:
Իսկ Անհատ ձեռնարկատեր, Իրավաբանական անձի առնվազն 50% բաժնետեր/եր/, տնօրեն կամ իրական շահառու հանդիսացող կին ֆիզիկական անձ վարկառուների համար՝ խնայողական հաշվի բացումը և վարումը, փաթեթի գործողության ընթացքում մեկ Woman’s Card վճարային քարտի տրամադրումը և սպասարկումը: Իսկ մեկ Visa Classic, Visa Gold կամ Mastercard Gold վճարային քարտի տրամադրումը և սպասարկումը կիրականացվի 50% նվազեցված վճարով:
Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի անվճար ֆինանսական խորհրդատվություն:
Մանրամասները՝ հղումով։
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս բանկը նվազեցրել է ծրագրային վարկավորման տոկոսադրույքը
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. Վարդապատում
- Կոնվերս Բանկի Վիզա քարտապանների համար Card to card փոխանցումների ակցիան՝ նոր ձևաչափով
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. բացօթյա մարզումներ և նոր մշակույթի ձեւավորում