Հարսնացուն մահացել է հարսանիքից հաշված ժամեր անց
ԱՄՆ-ում 26-ամյա Անժելիկա Դհոնդուպը հարսանիքից մի քանի ժամ անց մահացել է։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ, օգոստոսի 6 -ին, Յուտա նահանգում:
Տոնակատարությունից հետո հարսնացուն և իր 20-ամյա եղբայրը գնացել են տուն՝ հարսանեկան նվերները վերցնելու, այնուհետև շարունակելու տոնակատարությունը:
Երբ նրանք մտել են մայրուղի, պիկապ մեքենան հանկարծակի դուրս է թռել նրանց ընդառաջ: Ճակատային բախման հետևանքով Դհոնդուպը տեղում մահացել է։
Ոստիկանությունը ձերբակալել է պիկապի վարորդին, որը, ինչպես հաղորդվում է, ղեկին եղել է հարբած վիճակում։
Դհոնդուպը երկու որդի ունի։