Ի վերջո, ի՞նչ հողերի, ո՞ր տարածքների մասին է խոսքը․ Խամոյանը ՝ Ղալումյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վահե Ղալումյանին:
Ղալումյանը՝ նշված պաշտնում իր տեսլականի մասին ելույթից հետո,պատասխանեց պատագամավորների հարցերին։ «Հայաստան» դաշինք խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց․
«Վերջին շրջանում շատ է խոսվում Ադրբեջանի հետ նոր՝ խաղաղության պայամանգրի կնքման մասին։ Իշխանությունները մեկ հերքում, մեկ հաստատում են այս տեղեկատվությունը։ Այս ամենի ֆոնին շատ եք խոսում Տավուշում առկա , այսպես կոչված, անկլավների մասին։ Ձեր հարցազրույցներից մեկում ՝ ասում եք Տավուշի մարզում ադրբեջանական հողեր կան , ես գտնում եմ, որ կա խնդիր և պետք է նստել ու խոսել։Եթե խաղաղության պայամանագիր չի կնքվելու Ադրբեջանի հետ, ինձ հետաքրքրում է,թե ինչո՞ւ եք այդ բեռը վերցրել Ձեզ վրա՝ խոսելու, որ Հայաստանի տարածքում կան, այսպես կոչված ադրբեջանական հողեր։ Ի վերջո, ի՞նչ հողերի, ո՞ր տարածքների մասին է խոսքը։ Ինչո՞ւ եք կարծում, որ դա պետք է բանակցությունների առարկա դարձնել»։
Խամոյանը նաև հիշեցնում է, որ Ադրբեջանը չի կատարել իր խոսումը՝ գերիների վերադարձման մասով։
Պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցերին, Վահե Ղալումյանն ասաց․
«Դուք իմ ասածը կիսատ եք ասում։ Ես չեմ նշել միայն ադրբեջանական հողերի մասին, ես նշել եմ հայկական հողերի մասին, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ես գտնում եմ, որ ժողովրդի հետ պետք է պարզխոսել խնդիրների մասին։ Իսկ այն ժողովուրդը, որն ապրում է այդ սահմանին, խնդիրներին ամբողջությամբ տեղյակ է»։
Իշխող ուժի պատգամավորի համոզմամբ՝ խնդիրներն առաջացել են 90-ականներին։
«90-ականներին Տավուշի սահմանագծում ռազմական գործողություններ սկսեցին։ Ռազմական գործողությունների դադարից հետո այս պահին գոյություն ունեցող սահմանը խորհրդային միության քարտեզների հետ չի համապատասխանում։ Եթե պարզ խոսենք, սրա մասին ենք խոսում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Կապիտուլյանտ» և «հող հանձնած» արտահայտությունները վիրավորանք համարողները կարող են դիմել դատական մարմիններ. Արծվիկ Մինասյան
- «Զրոյացնելով» այսօր տեղի ունեցած միջադեպը՝ ԱԺ-ն անցավ Արմեն Գևորգյանի թեկնածության քննարկմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան