«Կապիտուլյանտ» և «հող հանձնած» արտահայտությունները վիրավորանք համարողները կարող են դիմել դատական մարմիններ. Արծվիկ Մինասյան
«Եթե ինչ-որ մեկը «կապիտուլյանտ» և «հող հանձնած» արտահայտությունները վիրավորանք է համարում, ապա դրա համար կան դատական մարմիններ»,-խորհրդարնում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ այդ պահին ԱԺ շենքի հարակից փողոցում մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացվել և պնդեց, որ դրա համար ակնհայտորեն մեծ գումարներ են ծախսվել:
«Ո՞ւմ համար են այդ ծախսերը, ո՞ւմ և ի՞նչ են ուզում ցույց տալ, ձեր կարծիքով՝ ընդդիմությունն ընդհանրապես չպե՞տք է խոսի: Չպե՞տք է քաղաքական գնահատականներ հնչեն: Հույս չունենաք»,-ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար:
Մինասյանը հայտարարեց, որ իրեն ժողովրդավար համարող իշխանությունն ընդդիմության նկատմամբ քաղաքական տեռոր է իրականացվում:
Նա իշխանությունների կոչ արեց գնահատել իրենց պատճառած վնասները, այդ թվում՝ նաև պատերազմի հետևանքով:
Հարակից հրապարակումներ`
- Մի պաշտոնի համար քավորին դավաճանողին համարենք կապիտուլյա՞նտ, թե՞ դավաճան. Գեղամ Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանին
- Չփորձվե՛ք, պապանձվե՛ք. Հայկ Կոնջոյանը՝ Գեղամ Մանուկյանին և Արամ Վարդևանյանին
- Ալեն Սիմոնյանը ըմբոշխնում է իրեն հասած իշխանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան