«Զրոյացնելով» այսօր տեղի ունեցած միջադեպը՝ ԱԺ-ն անցավ Արմեն Գևորգյանի թեկնածության քննարկմանը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր արտահերթ ելույթում դիմելով առաջին հերթին ՔՊ-ին և մյուս խմբակցություններին, առաջարկեց «զրոյացնել» այսօր տեղի ունեցած միջադեպը։
«Հարգելով ՀՀ քաղաքացիներին, համարենք, որ այսօր սպառել ենք իրենց համբերությունը և վերջացնենք այս հռետորաբանությունը։ Սա համարեք իմ ձեռքը, որ մեկնում եմ ձեզ և ես համարում եմ, որ մենք կարող ենք և պետք է աշխատենք միասին»,– ասաց Ալեն Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանն առաջարկեց գրանցված ելույթներից հրաժարվել և հանուն քաղաքացիների փակեն օրվա թեման։
Դրանից հետո ԱԺ-ն ձեռնամուխ եղեվ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի թեկնածության քննարկմանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը իր խոսքում նախ հայտնեց, որ խորհրդարանական ուժերը տրամագծորեն հակառակ դիրքերում ենք գտնուվում տարբեր հարցերի շուրջ և ստեղծված լարվածության պատճառն դա:
Նա նկատեց, որ որ խորհրադարանական մեծամասնությունը և ընդդիմությունը տարբեր կերպ են գնահատում երկրի այսօրվա իրավիճակը և դրանց լուծումների հարցում տարբեր ընկալումներ ունեն:
Ապա Ռուստամյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը՝ շեշտելով որ այն շատ հարուստ է:
Հարակից հրապարակումներ`
- Մի պաշտոնի համար քավորին դավաճանողին համարենք կապիտուլյա՞նտ, թե՞ դավաճան. Գեղամ Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանին
- Ալեն Սիմոնյանը ըմբոշխնում է իրեն հասած իշխանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան