Այդ փողերը մնացել են Հայաստանում և նպաստել տնտեսության զարգացմանը. Արմեն Գևորգյան
«Ես կփորձեմ այս ամենը կապել Եվրասիական տնտեսական ինտեգարցիայի և տարածաշրջանային համագործակցության կոնտեքստի հետ, սա այն աշխատավարձն է, որը ես ստացել եմ Հայաստանի զարգացման ծրագրերի հիմնադրամում»,-ԱԺ նիստում ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին անդրադարձավ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ Արմեն Գևերոգյանի եկամտի հայտարարագրում գրված է, որ փոխառությամբ տվել է 200 հազար դոլար և 90 մլն դրամ և խնդրեց բացատրել, թե դրանք ինչ գումարներ են, քանի որ 1996 թվականից նա միայն պետական պաշտոններ է զբաղեցրել:
ՔՊ պատգամավորը նաև հայտնել էր, որ դատարանը որոշել էր Արմեն Գևորգյանին բերման ենթարկել դատարան և խնդրել հիշեցնել, թե ինչ քրեական գործի շրջանակներում, ինչպես նաև հարցրել էր, թե ճի՞շտ են այն հրապարակումները, որ իր կինը Չեխիայում ունի անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերություն:
Գևորգյանը հայտնեց, որ քրեական գործով տեղեկացնելու կարիք չկա, քանի որ մամուլից տեղյակ են Աննա Դանիբեկյանի որոշման մասին, իսկ կնոջ վերաբերյալ 2016 թվականին նման հրապարակումներ եղել են և դրանք չեն հերքվել, ճիշտ են:
Արմեն Գևորգյանը նշեց, որ իր հայտարարագրում նշված գումարների մեջ կոռուպցիոն ռիսկեր չկան՝ դրանք մնացել են Հայաստանում և նպաստել են տնտեսության զարգացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Մի պաշտոնի համար քավորին դավաճանողին համարենք կապիտուլյա՞նտ, թե՞ դավաճան. Գեղամ Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանին
- Ալեն Սիմոնյանը ըմբոշխնում է իրեն հասած իշխանությունը
- Մենք չենք եկել խորհրդարան, որ միայն զբաղվենք հլու-հնազանդ ինչ-որ գործունեությամբ․ Արմեն Ռուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան