Արմեն Գևորգյան. Սյունիքում այս ծրագրերի մեկնարկը ուժեղ ուղերձ կլինի՝ Հայաստանն իր տարածքների տերն է
«Պատմական հնարավորություն կա մաս դառնալ Հյուսիս-Հարավ հաղորդակցման միջանցքին՝ Քաջարանի թունելի կառուցումով»,-այս մասին հայտարերարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ ելույթ ունենալով ԱԺ-ում։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունը նրա թեկնածությունն առաջադրել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար։
Գևորգյանն ընդգծեց՝ անհրաժեշտ է ուժերի լարումով անցնել գործնական քայլերի ու ակտիվացնել Իրանի հետ ազատ առևտրի ռեժիմի գործնականացումը։
«Հատկապես Սյունիքի մարզում այս ծրագրերի գործնական մեկնարկը ուժեղ ուղերձ է լինելու առ այն, որ Հայաստանն իր տարածքների տերն է»,-ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով, Հայաստանը կարող է, և պետք է աջակցի հաղորդակցության բոլոր նախագծերին, որոնք կարող են նպաստել տնտեսական կապերի զարգացմանը։
Պետք է շարունակել աշխատանքները Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ, արդիականացնել գործողները, կառուցել նոր էլեկտրամատակարարման գծեր, գազամուղներ։
«Հայաստանում արտադրվող ավելցուկ էլեկտրաէներգիան պետք է այս միջանցքով արտահանվի տարածաշրջանի այլ երկրներ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է արդիականացվեն գործողները, ստեղծվեն էլեկտրաէներգիայի նոր աղբյուրներ, այդ թվում Իրանի հետ սահմանի վրա։
Նա կարևորեց նաև կապի նոր մայրուղիների ստեղծումը, եղածների ընդլայնումը։
«Դա անկասկած կմեծացնի մեր երկրում տեղեկատվական տեխնոլգիաների ու նորարությունների զարգացման հնարավորությունները»,-ասաց նա՝ ավելացելով, որ նույնիսկ այս պայմաններում պետք է փորձել ձևավորել Հայաստանի ու Արցախի շահերի համար նպաստավոր օրակարգ, օրինակ խնդիր դնել՝ Հայաստանը դարձնելու տարանցիկ երկիր։
Գևորգյանն ասաց՝ եթե իշխանություններն այս առումով արդեն ունեն պարտավորություններ ու գնալու են այդ ճանապարհով, ապա խորհրդարանի խնդիրն է օգտագործել ողջ գործիքակազմը՝ մեղմելու դրա հետևանքներն ու կանխել վտանգավոր միտումները։
Հարակից հրապարակումներ`
- Այդ փողերը մնացել են Հայաստանում և նպաստել տնտեսության զարգացմանը. Արմեն Գևորգյան
- Արմեն Գևորգյան. Եթե առկա միտումները շարունակվեն, ապա Հայաստանում բախվելու են արտաքին խաղացողների շահեր
- «Զրոյացնելով» այսօր տեղի ունեցած միջադեպը՝ ԱԺ-ն անցավ Արմեն Գևորգյանի թեկնածության քննարկմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան