Բելառուսի հետ սահմանին Լատվիան փշալարեր կտեղադրի 1,7 մլն եվրոյով
Լատվիայի կառավարությունը հավանություն է տվել հանրապետության արևելյան սահմանը պաշտպանելու և անօրինական միգրացիան կանխելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման համար ֆինանսավորման հատկացմանը:Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լատվիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:
Հաղորդագրության համաձայն՝ ձեռնարկված միջոցառումների շարքում է Բելառուսի հետ սահմանին 1,7 միլիոն եվրո արժողությամբ փշալարերի տեղադրումը։
Նախարարության հաշվարկներով՝ սահմանային ենթակառուցվածքների կառուցման նպատակով 2022 թվականին հավելյալ կպահանջվի 14 մլն եվրո, 2023 թվականին՝ 19 մլն, իսկ 2024-ին՝ ավելի քան 6 մլն:
Լիտվայից հետո Լատվիան ևս բախվել է Բելառուսի տարածքից անօրինական միգրանտների ներթափանցման խնդրի հետ: Միայն օգոստոսի 6-10-ը ձերբակալվել է 295 մարդ, իսկ տարեսկզբից ի վեր, ընդհանուր առմամբ, 355:
Լատվիայի իշխանությունները սահմանների հսկման համար ուժեղացված վերահսկողություն են հայտարարել ու ներգրավել են նաև սահմանապահների ու բանակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա