Դատավոր Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը հետաձգվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի պաշտպան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացնում է քննության հետաձգման մասին.
«Հարգելի գործընկերներ և պարզապես երկրի ճակատագրով մտահոգ անձիք,
Արդարամիտ Դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը, որը նախնական պետք է տեղի ունենար վաղը' 2021 թվականի օգոստոսի 12-ին' տեղի չի ունենալու, այն հետաձգվել է, կայանալիք դատական նիստի վերաբերյալ տեղեկություններ լինելու պարագայում, անպայման կտեղեկացնեմ»։
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվեց այն բանից հետո, երբ նա չբավարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար, երեք պատերազմների մասնակից գնդապետ Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Արման Հովհաննիսյան. Ողջամիտ հիմքեր կան՝ կարծելու, որ ԱՆ որոշումը միջամտություն է իմ անկախությանը
- Ռուբեն Մելիքյան. Ձեռքերդ հեռու՛ Դատավոր Արման Հովհաննիսյանից
- Դատավոր Արման Հովհաննիսյան. Փորձում եմ ցույց տալ, որ աջակցում եմ Ալեքսանդր Ազարյանին ու իր նման մյուս դատավորներին