Դատավորի օգնականը նշանակվել է դատավոր
Արմեն Սարգսյանի հրամանագրով, Սիմա Աբովյանը նշանակել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Իրավական ակտը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական էջում։
Court.am-ում հրապարակված կենսագրության համաձայն, 2013-2018 թթ. նա աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական: 26.01.2018թ-ից աշխատել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` որպես դատավորի օգնական, շնորհվել է ՀՀ դատական ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան: