Թաթոյան. Ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում
Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերից պարբերաբար ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում:
Այս մասին ահազանգում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու մանրամասնում.
«Ընդ որում, այս դեպքում կրակոցները հատուկ լուսարձակող են ու արվում են այնպես, որ տեսանելի լինի քաղաքացիական բնակչության համար`ահաբեկելու նպատակով: Այդ դեպքերում գիշեր ժամանակ հաճախ միացնում են բնակիչներին անհանգստություն պատճառող բարձր երաժշտություն, գորգոռում, այսինքն` կատարում են խուլիգանական արարքներ:
Նման ահազանգեր ստանում ենք 2020թ. դեկտեմբերից սկսած:
Խոսքը այն գյուղերի մասին է, որոնց անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերը միջազգային իրավունքի պահանջների կոպիտ խախտումներով տեղակայվել են պատերազմից հետո ու հատկապես 2021թ. մայիսի 12-13-ի ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժումներից հետո:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նշված ահազանգերի ուսումնասիրությունները վկայում են, որ ադրբեջանական կրակոցները դադարում են ՀՀ զինված ուժերի բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ գործողություններից հետո»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների վերադարձի գործընթացը․ ՄԻՊ
- Արցախի ՄԻՊ. Մարտունու մի քանի համայնքներ գրեթե ամբողջությամբ ջրազրկված են
- Արցախի ՄԻՊ. Շուշիի Հին-շենի բնակիչների 4 խոշոր եղջերավոր կենդանիներ հափշտակել են ադրբեջանցի զինվորականները
- ՄԻՊ. Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհում են Երասխի հողատարածքները
- ՄԻՊ. Ադրբեջանական զինծառայողները գողացել են Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ
- Իրականացվում է լրագրողների ահազանգերի ուսումնասիրություն․ ՄԻՊ
- Ադրբեջանական ԶՈՒ-երն անօրինական զբաղեցնում են ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները․ ՄԻՊ