Չփորձվե՛ք, պապանձվե՛ք. Հայկ Կոնջոյանը՝ Գեղամ Մանուկյանին և Արամ Վարդևանյանին
«Դուք կամ չէիք ուզում վերականգնել ԱԺ բնականոն աշխատանքները, կամ դուք չեք կարողանում, որովհետև, գուցե դուք չեք հանդիսանում ձեր խմբակցության փաստացի ղեկավարը»,- րոպեներ առաջ իր ելույթի ժամանակ սկսված վիճաբանությանն անդրադարձավ ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջոյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին:
Սեյրան Օհանյանը վրդովվեց և ցանկացավ արձագանքել, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ իր ելույթի ժամանակ կարող է պատասխանել:
Կոնջոյանը հիշեց, որ ընդդիմության հետ պայմանավորվել էին անձնական վիրավորանքների չանցնեն և չհատեն կարմիր գծերը:
Դիմելով ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին՝ նա նշեց, որ երբ վերջինս խոսում է իրավիճակը սրելու մասին, ապա իր հիշողության մեջ Սաղաթելյանի էպիկական փախուստի դրվագն է արթնանում:
ՔՊ պատգամավորը նկատեց, որ եթե ընդդիմությունը ԱԺ ամբիոնից հնչեցնում է Փաշինյանին ուղղված որակավորումներ, ապա ինքն էլ կարող է այլ որակումներ իրեն թույլ տալ:
Իր ողջ ելույթի ընթացքում Հայկ Կոնջոյանը սաստում էր տեղերից իրեն արձագանքող ընդդիմադիր պատգամավորներին, մասնավորապես՝ Գեղամ Մանուկյանին և Արամ Վարդևանյանին ասելով՝ չփորձվե՛ք, պապանձվե՛ք:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը ըմբոշխնում է իրեն հասած իշխանությունը
- «Կապիտուլյանտ Նիկոլ» ասելու համար Աննա Մկրտչյանին Ալեն Սիմոնյանը դուրս հրավիրեց դահլիճից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան