ՄԻՊ-ը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ղեկավարը Սյունիքում են
Մեկնարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA Armenia) Հայաստանի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանի (Tsovinar Harutyunyan) համատեղ այցը Սյունիքի մարզ։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ը։
«Նախատեսված են հանդիպումներ Կապան քաղաքում, Կապան և Տեղ համայնքների գյուղերում: Այցի նպատակն է վեր հանել մարդկանց խնդիրները համատեղ լուծումներ գտնելու հարցում:
Այսօր Կապանում այցին մասնակցում է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան