Ռուբեն Մելիքյան. ՔՊ-ն այսօր անվերականգնելիորեն խաթարեց ԱԺ դահլիճի անձեռնմխելիությունը
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Գաղափար չունեմ, թե ինչ պատճառով է մի թեթև լարվել մթնոլորտը ԱԺ դահլիճում, բայց փաստն այն է, որ եթե նման «սթից» հանգամանքներում ՔՊ-ն դահլիճ է մտցնում անվտանգության մի քանի տասնյակ համազգեստավոր աշխատակիցների՝ որպես դագանակ ընդդիմության նկատմամբ, ապա նման դահլիճում ընդդիմությունն անելիք չունի։
Ու դա այսօր կարձանագրվի, վաղը, թե ասենք մի քանի ամսից՝ էական չէ. էականն այն է, որ ՔՊ-ն այսօր անվերականգնելիորեն խաթարեց ԱԺ դահլիճի անձեռնմխելիությունը։
ՀԳ. Համազգեստավորներից տասնապատիկ ավելի տհաճ էին ԱԺ նախագահությունը չգիտեմ ինչից պաշտպանելու համար ափալ-թափալ ներս խուժած 2 սարսափահար թիկնապահները»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին