Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 352 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 352 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Ըստ աղբյուրի՝ ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 50 430 թեստ, այստեղից 30 564-ը՝ հակագենի արագ թեստով և 19 866-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 10,61%, վերջին 14 օրը- 9,33%, վերջին 7 օրը -10,27%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 461 198 դեպք: Ապաքինվել է ևս 2 635 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 409 110:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 6 230 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 688 940 մարդ, օրական՝ 23 935:
Կարանտինային գոտիներում գտնվում է 53 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝6 578-ը: