Քաղաքական 11:22 11/08/2021 Հայաստան

«Վերելակային դիվանագիտության» օրերին Արցախի շփման գծում լրիվ այլ գործընթացներ էին գնում. Տիգրան Աբրահամյան

«Իմ համար հասկանալի չէ, թե իշխանությունն Արցախի խնդրի կարգավորման հարցում ինչ ուղղությամբ է շարժվում, ո՞րն է խնդրի կարգավորման տարբերակը, ձևաչափն իրենից ի՞նչ է ներկայացնում, եռակո՞ղմ ֆորմատ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան, թե եռանախագահության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերադարձն է»,- Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանին հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ փաստելով, որ թեկնածուի ելույթում այդ հարցի պատասխանը չի լսել:

Շեշտելով, որ Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում արտաքին հարաբերությունների կարևորագույն հարցերի վերաբերյալ որևէ որոշակի բան չի ասել՝ Տիգրան Աբրահամյանը պնդեց, որ գոնե եզրափակիչ ելույթում բարձրացված հարցերին պատասխան տա:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը նկատեց, որ ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում առաջարկում էր Արցախի հետ աշխատանքի նոր ֆորմատ, բայց չհամաձայնեց ընդդիմադիր խմբակցությունների՝ Արցախի հարցով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծելու նոր ֆորմատի գաղափարին, և փոխարենը իրենց ֆորմատն անհայտ է մնում:

Անդրադառնալով Արցախի խնդրի բանակցային գործընթացին՝ Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ երբ 2018 թվականին Դուշանբեում եղան հայտնի հանդիպումները և պայմանավորվածությունները, որը ստացավ «Վերելակային դիվանագիտություն» ձևակերպումը, շփման գծում լրիվ այլ գործընթացներ էին ընթանում:

Մասնավորապես, ըստ նրա, այդ օրերին բոլոր կողմերին՝ Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին իջեցված էր հրահանգ, որ առաջնագծում հնարավորինս նվազեցնեն փոխհրաձգությունը:

«Այդ ժամանակ մենք ունեցանք առաջնագծի հրադադարի ռեժիմի խախտումների էական նվազում, նաև մարդկային կորուստների և վիրավորների էական նվազում, ինչը առիթ տվեց ձեր ղեկավարությանը ասել, որ գնում են կառուցողական գործընթացներ, նաև ձեր ղեկավարին թույլ տվեց ասել, որ Ալիևը կիրթ և կառուցողական տպավորություն էր թողնում, բայց իրականում լրիվ այլ բան էր տեղի ունենում առաջնագծում»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։ 

Նրա խոսքով՝ այդ ընթացքում առաջնագծի այն հատվածներում, որտեղ մինչև այդ Ադրբեջանը  չուներ անհրաժեշտ ենթակառուցվածքներ հարձակման, հակահարձակման և պաշտպանության համակարգեր ստեղծելու հնարավորություն, օգտվեց դիվանագիտական այդ փուլի փուչիկից և ստեղծեց իր համար հնարավորություններ, ինչը նաև հետագայում 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ կարևոր մեկնարկային հնարավորությություն ապահովեց իրեն:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը նշեց, որ քննարկումները լրիվ այլ ուղղությամբ են ընթանում նաև խաղաղության հնարավոր պայմանագրի ստորագրման համատեքստում, և
դիմելով իշխանություններն՝ պնդեց, որ եթե նրանք ասում են, թե խաղաղություն են ցանկանում, ապա առարկայական ձևով պետք է ասեն, թե ի՞նչ առաջարկներ կան սեղանին դրված, ո՞րն է այդ փաթեթի բովանդակությունը, որովհետև նրա յուրաքանչյուր ստորակետ և վերջակետ նշանակություն ունի:

Ըստ Տիգրան Աբրահամյանի, նաև ռեգիոնալ համագործակցության հարցում իշխանությունները չեն ներկայացնում այն փաթեթը, թե ի՞նչ նկատի ունեն դրա տակ, իսկ ընդդիմությունը հարցնում է, թե երկիրն ունի՞ արդյոք այն կարողությունները, որոնք կապահովեն դրա բնականոն գործունեությունը:

«Մենք խոսում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը հավակնություններ են դրսևորում մեր երկրի տարբեր տարծքների նկատմամբ, խոսում է պատերազմի մասին: Գիտեք, որ Թուրքիան՝ նաև Իսրայելի հետ գործուն ազդեցություն ունի, ոչ միայն այս վերջին պատերազմում, այլև ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ պետք է հասկանալ, թե արդյոք տրամաբանական և ողջամիտ են այս գործընթացները, երբ որ կան տարածքային հավակնություններ ՀՀ-ի նկատմամբ, մեզ ուղղված պատերազմական կոչեր և այլն:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հնարավոր է քննարկել ՀՀ ողջ սահմանը ՌԴ սահմանապահ զորքերի պահպանության տակ պահելու հարցը՝ Աբրահամյանը հարցրեց, թե ո՞րն է լինելու դրա գինը, արդյո՞ք այն ենթադրում է ՌԴ-ի հետ նոր ինտեգրացիոն գործընթաց, նոր իրավապայմանագրային դաշտի ստեղծում, նույնը նաև ՀԱՊԿ-ի դեպքում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}