«Որքան արժե կյանքը» թողարկվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի մասին դրամայի թրեյլերը
Համացանցում է հայտնվել Սառա Կոլանջելոյի ռեժիսորական «Որքան արժե կյանքը» դրամայի թրեյլերը։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի-ն,վկայակոչելով «Daedline»-ին:
Դրաման հիմնված է փաստաբան Քենեթ Ֆայնբերգի հուշերի վրա: Նրա դերը մարմնավորել է Մայքլ Քիթոնը:
ԱՄՆ Կոնգրեսը Ֆեյնբերգին նշանակել է 2001թ.սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի փոխհատուցման հիմնադրամի ղեկավար։
Ֆիլմում Քիթոնի կերպարը կանգնած է անհնարին առաջադրանքի առջև։ Նա պետք է գնահատի յուրաքանչյուր մարդու կյանքը, որպեսզի որոշի, թե ինչ վճարներ պետք է ստանալ այն ընտանիքների համար, ովքեր այս ողբերգության հետևանքով կորցրել են իրենց հարազատներին:
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2020 թվականին «Սանդենս» փառատոնում։Ֆիլմը «Netflix»-ում կթողարկվի 2021 թվականի սեպտեմբերի 3-ին ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան