Միջազգային երաժշտական մրցույթներում հայ պատանիներն արժանացել են մրցանակների
Օգոստոսի 2-ին Իտալիայում կայացած «Citta di San Dona di Piave» դաշնակահարների միջազգային մրցույթում պատանի հայ դաշնակահար Հայկ Ջուլհակյանն արժանացել է Առաջին մրցանակի:
Միջազգային մրցույթին մասնակցել է 236 դաշնակահար՝ աշխարհի 34 երկրից։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ, այդ թվում՝ Ջուզեպպե Դևաստատոն (Իսպանիա), Ռոբերտո Ջիորդանոն (Իտալիա), Քսին Վանգը (Չինաստան/Գերմանիա), Ալբերտո Նոզեն (Իտալիա): Ժյուրիի կազմը գլխավորել է մրցույթի նախագահ Միխայիլ Մարկովը (ՌԴ/Հոլանդիա)։
Հայկ Ջուլհակյանը Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի սան է (ուսուցիչ՝ Իզաբելլա Պարոնյան), «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ։
Վերջին եռամսյակում Հայկ Ջուլհակյանն Օդեսայում արժանացել է նաև «Music Olymp» միջազգային մրցույթի Առաջին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում կայացած «Medici» միջազգային մրցույթի Երկրորդ մրցանակներին։
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, «Մեկնարկ» տաղանդի զարգացման ծրագրի անդամները տարբեր ժամանակներում լուրջ հաջողություններ են գրանցել միջազգային մրցույթներում. Էլեն Խաչիկյան՝ (դաշնամուր, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, դասախոս՝ Սերգեյ Քեչեկ) Առաջին մրցանակ («May Music Cup» Ղազախստան, Աստանա): Մարի Շարբաթյան՝ (դաշնամուր, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, դասախոս՝ Արմեն Բաբախանյան) Առաջին մրցանակ («Elevato» դաշնակահարների միջազգային մրցույթ, Բեռն, Շվեյցարիա), Երկրորդ մրցանակ (Շոպենի անվան միջազգային մրցույթ, Հարթֆորդ, ԱՄՆ): Ալեքս Գրիգորյան՝ (թավջութակ, Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց, ուսուցիչ՝ Տիրուհի Սարգսյան) Առաջին մրցանակ («Medici» միջազգային մրցույթ, Young talent անվանակարգում, Մեծ Բրիտանիա):
Լյանա Ուլիխանյան՝ (թավջութակ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, ուսուցիչ՝ Արմինե Ավետիսյան) Առաջին մրցանակ («Medici» միջազգային մրցույթի junior talent անվանակարգում, Մեծ Բրիտանիա): Դավիթ Բաբայան՝ (ջութակ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, ուսուցիչ՝ Ալեքսանդր Կոսեմյան) Առաջին մրցանակ («Muse» միջազգային մրցույթ, Հունաստան):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները