Ռուս խաղաղապահներն Արցախում հումանիտար ակցիա են անցկացրել գիշերօթիկ դպրոցի երեխաների համար
Արցախի հակամարտության գոտում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները հումանիտար ակցիա են իրականացրել և սնունդ են տրամադրել Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկ դպրոցի երեխաներին: Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ միջոցառումների ընթացքում կազմակերպվել և անցկացվել է «Երիտասարդ խոհարար» մրցույթը, որին մասնակցում էին Արցախի հեռավոր շրջաններում ապրող անապահով և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաները: Գիշերօթիկ դպրոցի սաները մրցում էին խմորից տնական կարկանդակներ թխելու խոհարարական արվեստում:
«Մենք ամեն շաբաթ միջոցառումներ ենք ունենում: Մինչ այդ մենք պիցցայի մրցույթ ունեինք: Շատ ուրախ ենք, որ դուք ներկա եք լավագույն կարկանդակների, համեղ կարկանդակների մրցույթի երկրորդ միջոցառմանը, որին մասնակցում էին խաղաղապահները: Մենք կհամագործակցենք ձեզ հետ և սիրով կհրավիրենք ձեզ մասնակցելու նման միջոցառումներին»,- ասել է գիշերօթիկ դպրոցի տնօրեն Համեստ Սիմոնյանը և հավելել. «Կարծում եմ, որ մենք միմյանց կօգնենք երեխաներին ավելի լավը դարձնելու համար: Այժմ մենք այստեղ ունենք 18 երեխա: Նրանք հիմնականում 7-ից 18 տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են»:
ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ժյուրիում ընդգրկված ռուս խաղաղապահները գնահատել են կարկանդակների տեսքն ու համը, ինչպես նաև՝ դրանց պատրաստման ընթացքում երիտասարդ խոհարարների թիմային աշխատանքը:
«Այսօր Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկ դպրոցի տնօրենը մեզ հրավիրեց մասնակցելու «Երիտասարդ խոհարար» մրցույթի ժյուրիի աշխատանքներին: Մրցույթին մասնակցել է գիշերօթիկ դպրոցի 12 երեխա: 3 թիմ կար, որոնք այսօր մրցում էին տնական թխվածքներ պատրաստելու մեջ: Արդյունքում նրանք արժանացան պատվոգրերի և քաղցր նվերների»,- ասել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ մարդասիրական ակցիայի շրջանակներում, ռուս խաղաղապահները շուրջ 1 տոննա հումանիտար օգնություն են նվիրել գիշերօթիկ դպրոցին, ներառյալ մանկական խաղալիքներ, գրքեր, գրենական պիտույքներ, խոհանոց և սննդի հավաքածուներ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահների «քոչվոր» ականանետի մարտավարությունը Արցախի լեռներում
- Ռուս խաղաղապահները մեկ օրում Արցախի շփման գծում 2 հա գյուղատնտեսական տարածք են մաքրել չպայթած զինամթերքից
- Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախի սահմանազատման գծի մոտ գտնվող 20 կմ ջրատարի անցկացման անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական օգնություն են ցուցաբերել Արցախի Չափար գյուղի 120 բնակչի
- Ռուս խաղաղապահները Ղարաբաղում ապահովել են ուխտավորների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները ավելի քան 100 ուխտավորի ուղեկցել են Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ
- Ռուս խաղաղապահները ապահովում են Բերձորի միջանցքով երթևեկության, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական օգնություն են ցուցաբերել Հաթերքում բնակվող նաև 30 բռնագաղթած ընտանիքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան