Կալանավորը սպանել է մեկ այլ կալանավորի
Օգոստոսի 11-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում պահվող կալանավորված անձ, 1986 թվականին ծնված Ա․ Հ․-ն, բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցնելով իր հետ նույն կացարանում պահվող կալանավորված անձ, 1970 թվականին ծնված Մ․ Օ․-ի գլխին, կյանքից զրկել է վերջինիս։
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից հայտնում են, Ա․ Հ․-ը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 2021 թվականի հուլիսի 09-ին ընդունվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և հոգեկան առողջական վիճակով պայմանավորված՝ հուլիսի 19-ին տեղափոխվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն իր ցավակցությունն է հայտնում մահացածի հարազատներին և տեղեկացնում, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան