Արամ Վարդևանյանը դատավորի զավեշտի մասին պատմեց ԱԺ-ում
«Մխիթար Զաքարյանի գործով դատավորն ասել է՝ ես հասկանում ե, որ այստեղ անձեռնմխելիության հարց կա, բայց ես չեմ կարող դա քննարկել, կարող եմ գրավ քննարկել կամ չքննարկել»,-ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկինում փաստաբան Արամ Վարդևանյանը՝ տեղի ունեցածը որակելով «զավեշտ»։
Նա ցավ հայտնեց, որ խոսքը նման մակարդակի արդարադատության մասին է, ասաց այդ դատավորը Մանվել Շահվերդյանն է, որը, «ի դեպ, պրոֆեսոր Չարչյանի դեպքում հայտարարել էր, որ ժամը 20։00-ին դատական ակտը կհրապարակի, բայց նրա մասին տեղեկություն չկար, ուղղակի չկար, անհետացավ, վարկածներ կային, որ ինքն այդ պահին ԱԱԾ-ում էր. Սա նորմալ չի»։
Վարդևանյանն այսօր էլ հիշեցրեց, որ իր գործընկեր երկու պատգամավորներ չեն կարողանում մասնակցել ԱԺ աշխատանքներին, քանի որ դատախազությունը չի ուզում։
«Այո, ես միշտ տրոհելու եմ այն դատավորներին, որոնք դատավոր են, և այն դատավորներին, որոնք ուղղակի կարգավիճակ ունեն, բայց ոչ՝ կամք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մխիթար Զաքարյանի պաշտպանը հրապարակել է դատավորի հերթական «գլուխգործոցը»
- Առանց ԱԺ-ի համաձայնության Մխիթար Զաքարյանին հետագա կալանքի տակ պահելն անօրինական է․Երեմ Սարգսյան
- Նաիրա Զոհրաբյան. Առաջարկում եմ Մխիթարին և Արթուրին առաջադրել ընդդիմությանը հասանելիք քվոտաներից երկուսում
- Մխիթար Զաքարյանի կալանավորումը կանխատեսելի էր. Արամ Վարդևանյան