
Հանքարդյունաբերող ընկերություննների վճարված ռոյալթիի ընդամենը 2 % կուղղվի ազդակիր համայնքներին
«Նախագծով առաջարկվում է հանքարդյունաբերող ընկերություննների պետբյուջե վճարված ռոյալթիի 2 տոկոսն ուղղել ազդակիր համայնքներին»,-կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը:
Նրա խոսքով այն 50/50 հարաբերակցությամբ կբաշխի տվյալ ընկերության հանքի ազդակիր համայնքի և ՀՀ-ում ռոյալթի վճարող այլ հանքերի ազդակիր համայնքների միջև:
«Նախագծով առաջարկվում է համայնքին հնարավորություն տալ բաշխված համայնքային ռոյալթին ուղղել լրացուցիչ բնապահպանական ծախսերին և այլ կապիտալ ծախսերին, ինչպես նաև սահմանել համայնքներին բաշխված համայնքային ռոյալթիի ծախսերի մասով հաշվետվության լրացուցիչ առանձին հրապարակում՝ ապահովելու համար բաշխված ռոյալթիների օգտագործման թափանցիկությունը»,- ասաց Սանոսյանը: նախագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարը նաև հավելեց, որ օրենքի փոփոխության արդյւոնքում 902 մլն դրամ կուղղվի ազդակիր համայնքներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին