Զոհրաբյան. Ալիև-Էրդողան դուետը այլևս Զանգեզուր միջազգային ներդրողներ է հրավիրում
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որ տարիներ շարունակ ընդգրկված է եղել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում, գրում է.
«Ադրբեջանը միջազգային կառույցները կրկին ողողել է ստով ու ապատեղեկատվությամբ
Ադրբեջանը միջազգային բոլոր կառույցներին սկսել է «համոզել», որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Պաշտպանության բանակը պետք է դուրս բերվի Արցախից։ Նպատակը մեկն է՝ ամբողջապես հայաթափել Արցախը։
Ուստի հստակ դիտավորությամբ վերջին օրերին ադրբեջանական զինուժն ակտիվացրել է իր սադրիչ գործողությունները թե՛ Հայաստանի զինված ուժերի, թե՛ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը։
Ի դեպ, չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ֆիքսված է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, սակայն ադրբեջանական զինուժը «իր զբաղեցրած» դիրքերից վաղուց արդեն տեղափոխվել է ՀՀ սուվերեն տարածք ու Ալիև-Էրդողան դուետը այլևս Զանգեզուր միջազգային ներդրողներ է հրավիրում։
Որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» կազմակերպության նախագահ, միջազգային կառույցներին, ԵԽԽՎ քաղաքական խմբերին և Հայաստանի հարցով համազեկուցողներին տեղեկացրել եմ, որ ադրբեջանական կողմի պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է հայկական զորամիավորումների դուրս բերում Արցախից՝ ակնհայտ կեղծիք է։
Որ պահին Արցախի Պաշտպանության բանակը դուրս բերվեց՝ նույն պահից սկսվելու է Արցախի վերջնական հայաթափումը։
Հուսանք, որ հայաստանյան քաղաքական ուժերը, որոնց մի կտորը էս պահին զբաղված է՝ «Ո՞վ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ» մաստեր-կլասներ ցուցադրելով և միմյանց «սագագող» անվանելու «լրջագույն» դիսկուրսով, սույն դիսկուրսի պաուզաներին կփորձեն զբաղվել Ադրբեջանի հերթական լկտի ուլտիմատումով. այն է՝ դուրս բերել Պաշտպանության Բանակը Արցախից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին