«Հայաստան» խմբակցությունը մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զիջել է «Պատիվ ունեմ»-ին
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի թեկնածությունը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը շնորհակալություն հայտնեց, որ չնայած Դոնթի բանաձևով այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնն անցնում էր «Հայաստան» խմբակցությանը, բայց վերջինս առաջադրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի թեկնածությունը:
Ներկայացնելով Թագուհի Թովմասյանի կենսագրությունը՝ Վանեցյանը նշեց, որ նախկին գումարման ԱԺ-ում թեկնածուն եղել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի անդամ:
Թովմասյանի կենսագրությունը ներկայացնելուց հետո պատգամավորները Արթուր Վանեցյանին կանոնակարգով նախատեսված հարցեր չտրվեցին:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը ըմբոշխնում է իրեն հասած իշխանությունը
- Ալեն Սիմոնյանը պատգամավոր Աննա Մկրտչյանին սպառնաց անվտանգության աշխատակիցներով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին