Կառավարությունը 16,9 միլիոն դրամ կվճարի Ալվինա Գյուլումյանին
Այսօր կառավարությունը չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց որոշում, որի համաձայն, պահուստային ֆոնդից 16,9 միլիոն դրամ կտրամադրի չվճարված հավելավճարի դիմաց ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին փոխհատուցում տալու համար։
Նշենք, որ 2020 թվականին ԱԺ-ի կողմից կատարված սահմանադրական փոփոխությունների հետևանքով Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանն ազատվել էին ՍԴ դատավորրի պաշտոններից, իսկ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի պաշտոնից:
Ալվինա Գյուլումյանը դիմել էր դատարան և ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՍԴ նախկին դատավորի վճռաբեկ բողոքը և պարտավորեցել ՍԴ աշխատակազմի ղեկավարին` Ալվինա Գյուլումյանին 09.04.2018 թվականից մինչև 26.06.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական 601 հազար դրամի չափով` ընդհանուր 16.9 մլն դրամ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները