Կարեն Վրթանեսյանը՝ օտարի օկուպացիայից Հայաստանի ազատագրման մասին
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«2003 թվականին ՀՀ մի քաղաքացի Վրաստան է գնում աշխատանք փնտրելու։ Այնտեղ ադրբեջանցիներն այս մարդուն բռնում են ու 14 տարի ստրկության մեջ պահում։
Իրական պատմություն է, մեկնաբանությամբ լինկը կդնեմ...
Ո՞վ է հիշում այս պատմությունը։ Տեսե՞լ եք սաքունց-մաքունցների որևէ հայտարարություն այս թեմայով, բողոքի ցույցեր, ասենք՝ Վրաստանի դեսպանության մոտ, տեսե՞լ եք իրավապաշտպանների աշխատանք այս հարցով։
Չեք տեսել, որովհետև չի եղել նման բան։
Հայաստանի այսպես կոչված «քաղաքացիական հասարակությունը», որը տասնամյակներով օրակարգեր է թելադրել երկրում, իրականում միշտ շրջանցել է այսպիսի թեմաները, «չի նկատել» դրանք, քանզի Հայաստանի «քաղհասարակության» (ավելի ճիշտ՝ իրենց օտարերկրյա պատվիրատուների) օրակարգում հայ-ադրբեջանական բարեկամություն քարոզելն էր ու միաժամանակ Հայաստանի պետական ինստիտուտների հանդեպ անվստահություն և ինքնակործան ատելություն հրահրելը (Չոմսկուն մի թեթև վերաշարադրելով՝ «manufacturing discontent», ահա սրանով էին զբաղված)։
Պարզ է, որ ադրբեջանցիների անմարդկային արարքների մասին խոսելն ու հիշելը այդ օրակարգերին հակասում է, և ըստ այդմ ադրբեջանցիների բեսպրեդելից տուժած հայը սորոսական թևի «իրավապաշտպանների» համար հետաքրքիր չէր (նույն Չոմսկու ձևակերպմամբ՝ «անարժան զոհ» էր՝ unworthy victim)։
Օտարի օկուպացիայից Հայաստանի ազատագրումը չի կարող սկսվել առանց իրապես հայաստանյան քաղհասարակություն ստեղծելու, որը կսկսի ձևակերպել և առաջ մղել հայաստանակենտրոն, ազգային օրակարգեր։
Հ.Գ. Հայաստան ասելով միշտ նկատի ունեմ Արցախը ներառյալ»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Նույն սրամիտ օպերացիան պատրաստվում են Արցախում անցկացնել
- Կարեն Վրթանեսյան. Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե «լռության օրով» չխախտեր օրենքը
- Նախօրոք անոնս արված այս օպերացիան այնքան «հաջող» էր, որ հարյուրավոր մարտիկներ զոհվեցին․ Կարեն Վրթանեսյան
- Կարեն Վրթանեսյան. Խաչատուր Սուքիասյանը նախորդ իշխանության սխալներից մեկի վառ օրինակն է
- Կարեն Վրթանեսյան. Յուրաքանչյուրիս քվեարկելուց է կախված Նիկոլը կկարողանա՞ այդ ֆոկուսներն իրականացնել, թե՞ ոչ
- Կարեն Վրթանեսյան. Այդ 3-րոպեանոց ձայնագրությունում ռեալպոլիտիկի մի ամբողջ դասագիրք է ամփոփված
- Կարեն Վրթանեսյան. Մեդիադաշտը 24 ժամով շեղելու փորձ, որին մասնակցում է նաև ԱԱԾ-ն
- Կարեն Վրթանեսյան. Նիկոլն է շղթան, որով Ալիևը կապում է Հայաստանի ձեռքերը
- Կարեն Վրթանեսյան. Նիկոլը չի խաբում, երբ ասում է, որ Գասպարյան Օնիկը մեղավոր է
- Կարեն Վրթանեսյան. Միայն Գեղարքունիքում թշնամին մոտ 20 կմ ճակատով մտել է մեր տարածք
- Կարեն Վրթանեսյան. Նիկոլն առաջին իսկ օրվանից հասկացրեց թշնամուն, որ հանգիստ կարող են մնալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին