Քաղաքական 14:41 12/08/2021 Հայաստան

Նազարյանը ՔՊ-ին առաջարկեց Տիգրանյանի թեկնածությունը հանել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրեց  Հերիքնազ Տիգրանյանին։ Նրան ներկայացրեց ՔՊ-ական Արսեն Թորոսյանը, ասաց՝ մասնագիտությամբ իրավաբան է, ներկայացրեց կենսագրությունը, նշեց՝  պատիվ է ունեցել աշխատել Տիգրանյանի հետ։

«Տիկին Տիգրանյանը, վստահ եմ, որ լավագույնս կիրականացնի հանձնաժողովի նախագահի գործառույթները՝ ապահովելով մասնակցային մթնոլորտ»,-խոսքն ամփոփեց Թորոսյանն ու կոչ արեց կողմ քեարկել թեկնածուին։

Ամբիոնին մոտեցած թեկնածուն ներկայացրեց իր անելիքներն ու դրանց վերաբերյալ պատկերացումները, օրինակ, ասաց սոցիալական աջակցությունը տրամադրվելու է կարիքների գնահատման վրա, օրենսդրական փոփոխություններ են իրականացրել, բարեփոխումներ են նախատեսում կենսաթոշակային ու նպաստի համակարգերում, մատչելի են դարձրել դրանց ստացումը, քանի որ անկանխիկ է վճարումը։

«Հայաստան» խմբակցությունից ՔՊ-ական թեկնածուին հարց ուղղեց դաշնակցական Արթուր Խաչատրյանը, հետաքրքրվեց, թե վերջին տարիներին սոցիալական քաղաքականությունը որքանո՞վ է նպաստում հարստության արդար բաշխմանը, որանքո՞վ է ներառական Հայաստանի տնտեսական աճը, գույքահարակի ներմուծումը կամ այլ փոփոխություններ որքանո՞վ են ազդել հարստության արդար բաշխման վրա։

Տիգրանյանն ասաց, 2019-ին եղել է 30 տոկոս աղքատություն, այսօր այն կարելի է գնահատել 26.6 տոկոսի չափով։

Ինչ վերաբերում է հանրային բարիքի հավասարաչափ բաշխմանը թեկնածուն, դա պայմանավորեվ հարկատուների բարեխղճությամբ։

«Դրա արդարացի բաշխումը կատարվում է  համապատասխան ծրագրերի շրջանակում՝ ըստ թիրախային խմբերի գնահատմնաը»,-ասաց ամբիոնի մոտ կանգնած թեկնածուն։
Խաչատրյանն արձագանքեց՝ դահլիճում նստած ոչ մի տնտեսագետ չի համաձայնի հարկատուների վերաբերյալ Տիգրանյանի ասածին, հիշեցրեց՝ լրիվ այլ հարցեր է ուղղել։

«Եթե չունեիք, այս պատասխանները, ասեիք՝ չունեի»,-նշեց Խաչատրյանը։

Հերիքնազ Տիգրանյանն էլ նշեց, որ ցանկացած փոփոխություն ունի սոցիալական կոմպոնենտ։

Մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ իրենք առաջարկել են կառավարական առանձնատները տրամադրել վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոնի կառուցման համար, ո՞րն է Տիգրանյանի կարծիքը։

«Հայաստանում կգտնի շատ անշարժ գույք այդ նպատակի համար, իսկ կառավարական առանձնատների մասին անընդհատ հիշատակումը, կներեք, ես համարում եմ ամբոխահաճություն: Ես ուզում եմ հիշեցնել, որ արցախյան երեք պատերազմ ենք ունեցել, դրանց հետևանքով ունեցել ենք վիրավորներ, զինհաշմանդամներ, որևէ անգամ չի ծագել այս հարցը։ Ինչո՞ւ հենց հիմա ծագեց, կարող ենք ասել, ուղղակի մի օր միտքը պայծառանում է»,-ասաց Տիգրանյանը։

«Հայաստան»-ից Արամ Վարդևանյանը Տիգրանյանին հորդորեց արցախյան նախորդ պատերազմների մասին խոսելիս, գոնե զոհերի թիվը համեմատել։ 

«Համեմատականը տեղին չէ,  բոլոր ասպեկտներով, առնվազն տեղյակ եք լինելու թվային տարբերություններին, էլ չասեմ մարդկային կյանքերի հետ կապված,-ասաց Վարդևանյանը։

Ի պատասխան, Տիգրանյանն ասաց, թվերին չի նայում, դեպքերին է  նայում։

Հարցի քննարկման մտքերի փոխանակության հատվածում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը մոտեցավ ամբիոնին, ասաց՝ նրան ստիպեց խոսել Տիգրանյանի «մտքի պայծառացման» մասին հայտարարությունը։ 

 «Մեր միտքը միտքը պայծառացավ, երբ մեր տուն դժբախտություն բերեցիք։ Մտածում եմ, մի՞թե նման կերպ մտածող մարդը կարող է սոցիալական հարցերով զբաղվել, կարծում եմ՝ չէ»,-ասաց Նազարյանն ու ՔՊ խմբակցությանն առաջարկեց այլ թեկնածու առաջադրել։

Նա հորդորեց՝ զգույշ լինել արտահատություններում, երբ խոսում են զինվորից, զինվորի ընտանիքից, ավելին ասաց, այդ նախաձեռնությամբ պետք է հանդես գար հենց իշխանությունը։

«Դուք 54 տոկոս ձայն եք ստացել, կարծում եմ՝ անվտանգության խնդիր չպետք է ունենայիք։ Այդ ամառանոցներում վիրավոր զինծառայողը պետք է ստանա բուժում, մասնագիտացում, որպեսզի այս կյանքում իր տեղը գտնի»,-ասաց նա։

ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանն ասաց՝ եղել է ամառանոցներում, չի կարծում, որ հարմար է զինծառայողների համար՝ «փոշոտ, կեղտոտ Երևանում», առաջարկեց նորը կառուցել աղմուկից հեռու։

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:54
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց
Համացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Մահացել է Լալա Մնեյանը
Մահացել է ժողովրդական վարպետ, թաղիքագործ Լալա Մնեյանը։ Գույժն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա ամուսինը՝ Հայաստանի ժողովրդական վարպետ...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ճանապարհը տեսչական մարմնին դիմելն է. Նախարարը՝ աշխատավարձեր չվճարելու դեպքերի մասին
«Մենք աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնին օրենսդրությամբ տվել ենք լիազորություն՝ ամբողջությամբ վերահսկելու Աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
14:06
Հայկ Մարության. Բացարձակ որևէ հաշվարկ չկա տրանսպորտի թանկացման տակ դրած
«Հանրային տրասնպորտի տոմսային միասնական համակարգին մենք դեմ չենք։ Դա պետք է գումարները ստվերից դուրս բերելու համար, ինչպես նաև տվյալների...
Աղբյուր` Panorama.am
14:02
Երևանի ավագանու որոշման պատճառով՝ սուրճի ապարատների բիզնեսը փակման եզրին է. ակցիա՝ ԱԺ դիմաց
Ազգային ժողովի մոտ են հավաքվել Երևանում սուրճի ապարատների գործունեությամբ զբաղվող անհատ ձեռներեցները։ Երևանի ավագանու որոշմամբ, 2025 թվականից...
Աղբյուր` Panorama.am
13:34
Մեսրոպ Առաքելյան. Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում
«Բալանսավորված քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը օտարերկրյա ներդրումներն են»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Հրդեհ Չարենցավան քաղաքում
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 15-ին, ժամը 09:41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
13:18
440 բռնագաղթած արդեն ստացել է բնակարանի հավաստագիր, իսկ ապրիլից նարնց աջակցությունն համընդհանուր չի լինի. Նարեկ Մկրտչյան
«Մենք 2023 թվականից հայտարարել էինք, որ ԼՂ-ից բռնագաղթածներին մեր աջակցության ծրագերրը լինելու են կարճաժամկետ, միջնաժամկետ և...
Աղբյուր` Panorama.am
13:09
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար՝ 1․ Թերապևտիկ հիվանդություններ Թոքերի տուբերկուլոզի հոդվածում կատարված...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ «2025թ. հունվարի 12-ին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին կբարձրանա 3-5 աստիճանով
Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Փաշինյան. Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, մենք բանակցություններից չենք հրաժարվել. Վահրամ Բալայան
«Մենք բանակցություններից չենք հրաժարվել։ Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, նպատակադրված ուզում էր անպայման իր ունեցվածքից,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին
«ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման...
Աղբյուր` Panorama.am
11:08
Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան
«Հայաստանի համար ճակատագրական, կասեի' գոյաբանական, որոշումներն ընդունվում են մեկ անձի, կամ մեկ ընտանիքի կողմից»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հայերի բիզնեսներ են տուժել
Լոս Անջելեսում տեղի ունեցած ավերիչ հրդեհներից մեծ թվով հայկական բիզնեսներ են տուժել: «Ամերիկայի ձայնի» տեսանյութում նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Էլինար Վարդանյան. ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է
Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոսսելխոզնադզորը Վերին Լարսի անցակետում ստուգել է ավելի քան 10 հազար տոննա ապրանք
2024 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը տրանսպորտային միջոցների հսկողություն է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի»...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։...
Աղբյուր` Panorama.am
10:18
Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՔԿ. Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր
2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}