Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կրկին կրակ է բացել. ՊՆ
Օգոստոսի 12-ին, ժամը՝ 17:20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային խոտածածկույթը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն, հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ ժամը՝ 19:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: