Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովել են խմելու խոշոր ջրհորի կառուցման աշխատանքների անվտանգությունը
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Արցախի Մարտունու շրջանի սահմանազատման գծի մոտ գտնվող ջրամատակարարման գծի վրա աշխատող մասնագետների անվտանգությունը: Այդ վայրում կառուցվում է ջրի պահպանման հոր՝ հարակից գյուղերը խմելու ջուր մատակարարելու համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հորատման, պոմպակայանի տեղադրման և խողովակների տեղակայման աշխատանքների նախօրեին խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման սակրավորներն իրականացրել են ջրհորի բացման համար ընտրված տարածքի ականազերծման աշխատանքներ:
«Այժմ մենք մաքրում ենք ջրհորի հարակից տարածքը` հրդեհային անվտանգությունն ապահովելու համար: Տրանզիտ ջրամատակարարումը ջրով կապահովեն Կարմիր Շուկա և Թաղավարդ բնակավայրերը: Միայն Թաղավարդում կա մոտ հազար մարդ, նրանց կապահովվի խմելու ջրով, Կարմիր Շուկայում էլ մոտավորապես նույնքան մարդ է ապրում»,-ասել է ջրամատակարարման ընկերության ներկայացուցիչ Մխիթար Բաբայանը և հավլել. «Ջուրը հաջորդ շաբաթ այստեղից կմղվի բնակավայրեր: Խաղաղապահներն, անշուշտ, օգնում են մեզ, որպեսզի մենք աշխատենք անվտանգության մեջ, ինչի համար շնորհակալ ենք նրանց: Շնորհակալություն»,-պարզաբանեց նա:
Ըստ ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության՝ խմելու ջրի կայանի վերազինման և ջրատարի տեղադրման ինժեներական աշխատանքների ողջ գործընթացն ավարտելուց հետո Ստեփանակերտ քաղաքին մոտակա 10 բնակավայրերի մոտ 5 հազար բնակիչ կապահովվեն արտեզյան խմելու ջրով:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն Արցախում հումանիտար ակցիա են անցկացրել գիշերօթիկ դպրոցի երեխաների համար
- Ռուս խաղաղապահների «քոչվոր» ականանետի մարտավարությունը Արցախի լեռներում
- Ռուս խաղաղապահները մեկ օրում Արցախի շփման գծում 2 հա գյուղատնտեսական տարածք են մաքրել չպայթած զինամթերքից
- Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախի սահմանազատման գծի մոտ գտնվող 20 կմ ջրատարի անցկացման անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական օգնություն են ցուցաբերել Արցախի Չափար գյուղի 120 բնակչի
- Ռուս խաղաղապահները Ղարաբաղում ապահովել են ուխտավորների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահներն Արցախում ավելի քան 300 պայթուցիկ նյութ են վնասազերծել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան