Օգոստոսի 14-ին տեղի կունենա «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան
Օգոստոսի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) և «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատ»- ի կողմից՝ ՀԿ-ի համահիմնադիր-նախագահ Ռանանջայ Անանդի և Պալատի համահիմնադիր Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով:
Հեղինակներն անդրադարձել են Մհեր Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումներին: Ֆիլմը մեզ հնարավորություն կտա արտիստին ճանաչել նաև այլ տեսանկյունից: Կներկայացվեն այնպիսի փաստեր և դրվագներ, որոնց մասին դեռ երբևէ չի խոսվել: Ֆիլմը նվիրվում է Հնդկաստանի անկախության ձեռք բերման 75 և «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության հիմնադրման 10 ամյակներին: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները