Խոշոր կարկուտ Ախալքալաքում
Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղում կարկտահարվել է ամբողջ ցանքատարածությունները: Կես ժամից ավել տևած ուժեղ կարկուտը Խանդո գյուղի դաշտերի որոշ հատվածներում ոչնչացրել է բերքը:
«Դաշտերի այդ հատվածում մոտ 10 հեկտարից ավել բերք կար, վերջերս դժվարությամբ լուծեցինք ոռոգման հարցը: Ես այդ հատվածում մոտավորապես 80 ար կարտոֆիլ ունեի, չհասցրեցի նույնիսկ ոռոգել կարկուտն ամբողջությամբ ոչնչացրեց» – Jnews-ի հետ զրույցում ասաց Խանդո գյուղի բնակիչ Էդվարդ Հակոբյանը։
Վնասի չափը դեռ պարզ չէ, բնակիչների խոսքերով բերքն ամբողջությամբ ոչնչացվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին