Ջրհեղեղներ Թուրքիայում
Թուրքիայի հյուսիսային շրջաններում երեքշաբթի ու չորեքաբթի տեղացած ուժեղ տարափների պատճառով ջրհեղեղներ են։ Այս մասին հաղորդում է թուրքական Daily Sabah-ը, փոխանցում՝ Գազետա.ռու-ն։
Թերթը հայտնում է, որ հեղեղումների պատճառով տուժել են Սինոպ և Բարտին գավառները, որտեղ անհետ կորել է 80-ամյա կին։
Փրկարարները օգնել են գետերի հուների մոտակայքում գտնվող տներում և մեքենաներում արգելափակվածներին։
Թուրքիայի ԱԻՆ-ը հայտնել է, որ ջրհեղեի հետևանքով Կարաբյուկ գավառում կամուրջ է փլվել, ինչի հետևանքով 13 մարդ է տուժել։
Հիշեցնենք, որ մինչ այս մի բնական արհավիրքը Թուրքիայում անտառային հրդեհներ էին, որոնք տարածվել և ընդգրկել էին նաև բնակավայրեր։
Տեսանյութում՝ վրացական 1stchannel.1tv.ge-ի անդրադարձը ջրհեղեղին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները