Իսրայելում ՀՀ դեսպանը հետ է կանչվել
«Արմեն Սմբատյանին հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից». նման բովանդակությամբ հրամանագիրը ստորագրել է Արմեն Սարգսյանը։ Այն հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական էջում։
Որոշման համար հիմք է ընդունվել վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը, որտեղ ասվածէ .
«Հոդված 14. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի նշանակումը և հետ կանչումը
1. Դիվանագիտական ներկայացուցչին նշանակում և հետ է կանչում Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությամբ»։
Հիշեցնենք, որ Արմեն Սմբատյանը Իսրայելում դեսպան էր նշանակվել 2018-ին։ Նշանակումից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում ՀՀ դեսպանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
- Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում. ԱԳՆ խոսնակ
- Իսրայելում ՀՀ դեսպանութուն բացելը լրացուցիչ դրական ազդակ էր Վաշինգտոնի հրեական կազմակերպությունների համար. Սուրեն Սարգսյան