«Ժողովուրդ». Կառավարությունը շատ ակտիվ պատրաստվում է խորհրդարանում ներկայացվելիք իրենց ծրագրին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին կառավարությունը շատ ակտիվ պատրաստվում է խորհրդարանում ներկայացվելիք իրենց ծրագրին: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը արդեն հստակ գիտի, որ խորհրդարանում թեժ օրեր են սպասվում նաև այդ օրերին, ու իշխանության թևին պատրաստում են հակագրոհի:
Հնարավոր է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության հարցերին անգամ չպատասխանի, ու ամեն գերատեսչություն իրեն առնչվող հարցերին պատասխանի, կամ գլխավոր դերում լինի ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Մեր աղբյուրները նշում են, որ այսօրինակ հարցերն այժմ թեժ քննարկվում են իշխանության ներսում, ու ամեն բան կախված է ընդդիմության առաջիկա պահվածքից: Ի դեպ, նշենք, որ ԱԺ 8-րդ գումարման աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին, իսկ հանձնաժողովները կսկսեն իրենց աշխատանքը սեպտեմբերի 6-ից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան